ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ - Arthur Meschian (Nov. '09)
:
Ete lseq, mi kin gorats "voch" ibrev patasxan "Հայկը պարտվեց ոսոխ Բելին" barerin.Video-i amena verjum Arthur@ asum a:Են "ոչ"ը շատ լավ եր: Չգիտեմ ով եր, բայց լրիվ մերոնքական ա: Ցավը տանեմ: recorded live in Yerevan on November 17, 2009And That's That -- ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ -- Вот и конецLyrics: Arthur Meschian - H. Tamrazyan - Արթուր Մեսչյան -- Հ. Թամրազյան -- Артур Месчян- Г. ТамразянMusic: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур МесчянԱհա եւ վերջ... Վերջ հարաժամ եվ հարատև, Իբրև վերջին փակվող մի էջ, Եվ վերադարձ չկա արդեն: Օ՜ հարազատ, խզված ձայներ, Դու իմ վերջին, վերջին աղոթք, Բանտված հոգու արվարձաններ, Շղթայակիր ու մենավոր: Ահա եվ վերջ... Սրտում անզոր մի աղաղակ, Օ՜ անավարտ, վերջին իմ երգ, Դու իմ վերջին մայրաքաղաք: Հիմա մենք ու՞մ ենք հավատում, Ու՞ր է հոգու եկեղեցին, Մենք հաղթեցինք պատերազմում Սակայն պարզվում է ՝ պարտվեցի՞նք: Ահա եվ վերջ... Ինձ ասում է մի ձայն խորքից, Լոկ դիմակն է հիմա խոսում, Որ խամաճիկն է ամբոխի: Երգն այն նետն է ազատության Ու նիզակը՝ առասպելի: Բել ոսոխին Հայկը հաղթեց... Կամ հակառակը՝ երևի՞... Եվ էջերն է փակում առասպելը հոգնած, Քարացած մի արձան, պատմություն մոռացված, Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին, Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելի՞ն... Ահա եվ վերջ... Հայկը պարտվեց ոսոխ Բելին... Ահա եվ վերջ... Ես պարտվեցի ահեղ մարտում: Խփվել է երգն իմ անավարտ, Սակայն ինչու՞ չի ավարտվում: Օ՜ հարազատ, խզված ձայներ, Դու իմ վերջին, վերջին աղոթք, Բանտված հոքու արվարձաններ, Շղթայակիր ու մենավոր: Ահա եվ վերջ... Սրտում անզոր մի աղաղակ, Օ՜ անավարտ, վերջին իմ երգ, Դու իմ վերջին մայրաքաղաք: Հիմա մենք ու՞մ ենք հավատում, Ու՞ր է հոգու եկեղեցին, Մենք հաղթեցինք պատերազմում Սակայն պարզվում է ՝ պարտվեցի՞նք: Եվ էջերն է փակում առասպելը հոգնած, Քարացած մի արձան, պատմություն մոռացված, Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին, Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին... Ահա եվ վերջ... Հայկը պարտվեց ոսոխ Բելին...
: Русский
: 00:07:45
Հեղինակ: meschian