ՍԻՐՈՎ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ
Ամեն մարդ որևէ միջոցառում ձեռնարկելով, լինի հարսանիք, կնունք, ծնունդ թե նշանակալի որևէ արարողություն,
առաջին հերթին ցանկանում է, որ այն լինի կազմակերպված, հաճելի, ընդունելի, ցանկալի, անմոռանալի, գովելի ու անկրկնելի…
Եվ կան մարդիկ, ընկերություններ ովքեր աշխատում են, և կոչված են այդ միջոցառումները հենց այդպիսին էլ դարձնել:
Ես ինձ էլ այդ շարքում եմ դասում, և դա են վկայում այն բազմաթիվ միջոցառումները, որոնք կազմակերպել ու անցկացրել եմ…
Եվ հիմա, հարգելի բարեկամ, քեզ եմ հղում համագործակցության առաջարկս:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ
Եթե հարկավոր է բարձրաճաշակ միջոցառման կազմակերպում, անցկացում կամ սցենար, ապա դուք լուծել եք այդ խնդիրը, որովհետև առաջարկում եմ Ձեզ
ամենատարբեր սցենարներ, ամենատարբեր միջոցառումների, հանդիսությունների, ցերեկույթների, հավաքների,
տոնակատարությունների, համերգների, շոուների, փառատոնների, ֆիլմերի և բազմաթիվ այլ միջոցառումների կազմակերպման համար:
Իսկ հարուստ բեմական փորձս տույլ է տալիս առաջարկել հանդիսավարի, թամադայի պրոֆեսիոնալ ծառայություններ:
Ցանկացած միջոցառում կդարձնեմ բազմավոճ, հումորային և խորիմաստ բաժակաճառերով շքեղ և անմոռանալի հանդիսություն:
Բոլոր մտահաղացումները կդառնան իրականություն իմ սցենարներում և կազմակերպած միջոցառումներում:
Եվ վերջապես.
Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել…
Մեր փոխադարձ համագործակցությունից կշահեն ինչպես մեր պատվիրատուները, այնպես էլ մենք…
|