
Այս գաղտնիքը տալիս է քեզ այն ամենը, ինչ ուզում ես`
երջանկություն, առողջություն, հարստություն...
Դու կարող ես ունենալ և անել այն ամենը, ինչ ուզում ես,
կամ լինել այն մարդը, որը ցանկանում ես լինել:
Սա մեծագույն գաղտնիք է, որը պատասխանն է
այն ամենի, թե ինչ է եղել, ինչ կա, և ինչ պետք է լինի:
ԷՄԵՐՍՈՆ
Դու դառնում ես այն, ինչի մասին ամենից շատն ես մտածում,
որովհետև դու դեպի քեզ ձգում ու գրավում ես այն,
ինչի մասին ամենից շատն ես մտածում:
Ձգողականության օրենքը միշտ աշխատում է,
հավատում ես դու, թե չես հավատում,
հասկանում ես արդյոք,
թե չես հասկանում, այն միշտ աշխատում է:
Ձգողականության օրենքն ՙասում է՚.
<<Ես կտամ քեզ ամեն ինչ, ինչ դու կասես:
Դրա համար երբ դու ներշնչում ես,
որ ինչ - որ բան վատ է,
այդ ժամանակ դու ստեղծում ես ավելի շատ այն, ինչը վատ է>>:
Եթե մեր հայացքը կյանքի հանդեպ լինի դրական,
ապա այդ դեպքում մենք դեպի մեր կյանք
կձգենք դրական մարդկանց և դրական իրավիճակներ:
Եթե այն բացասական է, ապա մենք կսկսենք մեր կյանք ձգել բացասական գրգռվածությամբ մարդկանց
և բացասական գրգռվածությամբ իրավիճակներ:
Հիշի՛ր, դու հանդիսանում ես մագնիս
և դեպի քեզ ես ձգում մտքեր, մարդկանց, իրադարձություններ, իրավիճակներ, ապրելակերպ,
այն ինչ դու զգում ու մտածում ես:
|