
Մեր կյանքում առաջ եկող խնդիրների, մեզ հետաքրքրող երևույթների շարքում կան մի քանիսը, որոնք մշտական են, համամարդկային և հավերժական: Ծնունդն ու մահը, երազն ու ոգին, ներշնչումն ու ինքնաներշնչումը, իշխանությունն ու ենթակայությանը, տաղանդն ու հանճարեղությունը, արտասովոր հիշողությունը, մեծ հաջողությունների հասնելու գաղտնիքները. ահա այդ հավերժական և հավերժ գրավիչ երևույթներից մի քանիսը, որոնց մասին միշտ մտորել ու մտորում ենք:
ՙՈվքեր ենք մենք և ուր ենք գնում. թերևս չկա մեկը, որ այս հարցերն այս կամ այլ ձևակերպմամբ իրեն տված չլինի: Ով էլ որ լինենք և ինչ ճանապարհ էլ որ մեզ տրված լինի, այնուամենայնիվ կա ուղի, որն ընդհանուր Է բոլորի համար: Այդ ուղին կենցաղային ճանաչողության մեջ երբեմն համեմատվում է տարվա եղանակների հետ. գարունը մանկությունն Է, երբ ցանում են բերքը, ամառը պատանեկությունն Է, երբ հասունանում Է բերքը, աշունը հասունությունն Է, բերքահավաքը, իսկ ձմեռը ծերությունն Է, երբ աստիճանաբար մեռնում են բնությունն ու մարդը: Եվ այս ուղին անցնելով` մարդը հաստատել է, որ իր գոյության տասնյակ հազարավոր տարիները բնորոշված են իր գիտակցական գործունեությամբ, իսկ յուրաքանչյուր գործունեություն սերտորեն կապված է զգացմունքների հետ: Հաջողության դեպքում զգացմունքները բարձրացնում են մարդու կենսագործունեությունը, ուժ հաղորդում նրան և մղում ակտիվ գործունեության: Անհաջողության դեպքում զգացմունքները թուլացնում են մարդու կենսագործունեությունը, նրա կամքը, ջանասիրությունը:
Հաջողակ լինելու համար ջանացե՛ք օրվա մեծ մասի ընթացքում պահպանել ներքին հանգստության և ներդաշնակության վիճակ:
Վերը նշվածին ուղղակիորեն խանգարում է մարդկության կողմից ահռելի քանակությամբ հղվող բացասական էներգիաների կուտակումները: Որտեղից է ծագում բացասական էներգիան:
Տիեզերքի ամբողջ էներգիան մեզ է հասնում, և մենք մեր ազատ կամքի օգնությամբ տնօրինում ենք այն: Եվ եթե մենք այդ էներգիան վատնում ենք մեր բոլոր եսասիրական մղումների բավարարման կամ բացասական զգացմունքների ու հատկանիշների, վնասակար սովորությունների պահպանման համար, ապա, քվեարկում ենք բացասականի օգտին:
Ինչ իմաստ ունի սկզբում բացասական էներգետիկական կուտակներ առաջացնել, իսկ հետո դրանց դեմ պայքարել:
Հարկավոր է գիտակից ձևով մոտենալ այն ամենին, ինչ անում ենք օրվա ընթացքում: Ցանկացած բացասական միտք պետք է արմատախիլ արվի մեր գիտակցության միջից՝ սկսած հենց սաղմնավորման պահից: Հեռու պահենք մեզ այն ամենից, ինչը նպաստում է մեր գիտակցության մեջ բացասական մտքերի ու հույզերի պահպանմանը: Չպետք է մոռանալ, որ մեր շուրջն ուրիշ մարդիկ են ապրում: Օրվա ընթացքում մենք մեր աուրայով հպվում ենք բազմաթիվ մարդկանց հետ: Եվ երբ մեզ հաջողվում է մեր ներսում պահպանել ներդաշնակ վիճակ, ապա մեր այդ վիճակով մենք տառացիորեն ՙվարակում՚ ենք բազմաթիվ մարդկանց, որոնց հետ օրվա ընթացքում մեր աուրայով շփան մեջ ենք մտնում: Ճիշտ նույնպիսի արդյունք է դիտվում նաև այն դեպքում, երբ հանդիպում ենք մարդու, որը նման է ամպրոպաբեր ամպի ու փնտրում է, թե ում գլխին կոտրի իր չարությունը: Բայց այդ դեպքում մենք ինքներս ենք այդ մարդուց ՙվարակվում՚ բացասական էներգիայով: Հարկավոր է պաշտպանել մեր ներքնաշխարհն ամեն տեսակի բացասական էներգիաների ներխուժումից: Շատ բան կախված է մեզանից:
Եթե զգում եք վհատություն, ուրախության բացակայություն, անառիթ թախիծ, ապա ամենայն հավանականությամբ ընկել եք բացասական էներգիայի խոշոր կուտակի ազդեցության տակ ու այնպես եք ծանրաբեռնել ձեր աուրան, որ հարկ կլինի որոշ ժամանակով ներքաշվել ինքներդ ձեր մեջ կամ առանձնանալ բնության գրկում, որպեսզի վերականգնեք ներքին հանգստությունն ու հավասարակշռությունը:
Ճանաչե՛ք ձեր ներքին վիճակն ու այն պատճառները, որոնք հանգեցնում են ձեր գիտակցության աններդաշնակ վիճակին:
Զգոնությամբ ունկնդրե՛ք ձեր օրգանիզմին, և երբ ձեզ համակում է վհատությունը, միջոց գտեք` վերականգնելու ձեր ներքին ներդաշնակությունն ու անդորրությունը: Մեկի համար դա մեկուսացումը կլինի, մյուսի համար՝ զբոսանքը բնության գրկում, մի ուրիշի համար` մեղմ երաժշտության ունկնդրումը կամ խաղը երեխաների հետ:
Ժամանակը հոսում է անընդհատ ու անողոք: Յուրաքանչյուր պահի մտորե՛ք ձեր ուշադրության ուղղության մասին: Որտեղ ուղղված է ձեր ուշադրությունը, այնտեղ էլ հոսում է ձեր էներգիան: Եթե դուք մի պահ կանգ առնեք և անկողմնակալ կերպով խորհրդածեք, թե ինչի մասին էիք մտածում օրվա ընթացքում, ապա սարսափը կպատի ձեզ: Ձեր ուշադրության 90 տոկոսը դուք բևեռել էիք բաների, որոնք արժանի չեն ձեր նույնիսկ մի հայացքին:
Սովորեք զանազանել գեղեցիկը այլանդակից: Եվ պետք է սովորեք ձեր այդ տարբերակումն օգտագործել կյանքի բոլոր բնագավառներում: Երկակի աշխարհի պայմաններում ամեն ինչ երկու երես ունի. այն, ինչ լավ է թվում, կարող է լինել վատ, իսկ այն, ինչ վատ է թվում, կարող է անգնահատելի օգուտ տալ:
Հարկավոր է փոխել մեր գիտակցությունը, փոխել մեր մտածելակերպն ու կենսակերպը, աստիճանաբար ձերբազատվել այն ամենից, ինչը որևէ կերպ չի նպաստում մեր առաջընթացին: Եվ երբ մեր գիտակցությունը հասնի անհրաժեշտ մակարդակին, մենք կկարողանաք մեր գիտակցության միջոցով կառավարել և ձևափոխության ենթարկել մեզ շրջապատող աշխարհը:
Միշտ պետք է սիրով ապրել, մենք դա կարող ենք, մեզ դա տրված է ի վերուստ: Սերն այն զգացմունքն է, որի նկատմամբ մարդկային աշխարհն ունի ՙխրոնիկական՚ անբավարարություն: Բայց իրականում Սերը նաև այն զգացմունքն է, որն ի սկզբանե հատուկ է եղել մեր աշխարհին: Եթե մենք արդեն սովոր ենք Սիրո զգացմանը, ապա Սիրո բացակայությունը ընկալում ենք որպես մեծ անբավարարություն, ակնթարթորեն զգում ենք, որ Սերը մեզ չի բավականացնում, և վերջապես Սերը ստեղծում է հաճելի տրամադրություն:
Տրամադրությունը քիչ թե շատ կայուն հուզական վիճակ է, որը դրական կամ բացասական ազդեցություն է ունենում մարդու մյուս բոլոր ապրումների և գործողությունների վրա: Այն կարևոր գործոն է մարդու զգացմունքային աշխարհը բացահայտելու համար: Լավ կամ վատ տրամադրությունները հանդես են գալիս հակադիր վիճակներով: Ուրախ տրամադրություն ունեցող մարդը իր շրջապատն ընկալում է դրականորեն: Վատ, տխուր տրամադրությունը, ընդհակառակը, առաջացնում է դժգոհություն, տագնապ, տհաճություն: Նկատե՛ք ձեզ շրջապատող գեղեցիկը. այն լավ տրամադրություն է ստեղծում:
Գեղեցիկը մշտապես գրավում է մարդու ուշադրությունը, շոյում նրա հայացքը, կերտում բնավորությունը, ազնվացնում հոգին: Գեղեցիկի զգացողությունը երջանկություն է, որովհետþ նրանով մարդը հարաբերվում է բնության, կյանքի և արվեստի ստեղծագործությունների հետ:
Ձեր կյանքը լցրե՛ք սիրով, շրջապատե՛ք գեղեցիկով, և վերջապես դարձրե՛ք այն, ինչ ցանկանում եք, դուք դա կարող եք:
Օգտագործե՛ք հաջողության գաղտնիքի իմ տարբերակի բանալիները, դրանք կիրառելով ձեր կյանքում:
Եղե՛ք հաջողակ...
|