Սասուն Առաքելյանի անձնական կայքը
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 8
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Ֆայլեր » Հաջողության գաղտնիքը » Բանալիներ

Հաջողության գաղտնիքը
26.08.2014, 18:41

Դու պետք է սիրես ու հարգես քեզ: 
Նկատի չունեմ ինքնախաբեությունը: 
Խոսքս վերաբերում է այն առողջ հարգանքին, 
որը պետք է ունենաս ինքդ քո հանդեպ: 
Երբ սիրես ու հարգես քեզ, 
ապա կսիրես ու կհարգես նաև ուրիշներին:

     Հարկավոր է կենտրոնանալ քեզ շրջապատող մարդկանց լավ հատկությունների վրա: Վերցրո՛ւ գրանցումների գրքույկ և գրի՛ր այն մարդկանց բոլոր լավ հատկանիշները, որոնց հետ հաճախ ես շփվում,  կենտրոնացի՛ր հենց այդ հատկանիշների վրա, որովհետþ այն, ինչի վրա դու կենտրոնանում ես ամենից շատ, այդ մարդիկ քո նկատմամբ դառնում են հենց այդպիսին:

Եթե քեզ անգամ ախտորոշել են չարորակ ուռուցք, 
ապա ամբողջ սրտով հավատա, որ բուժվել ես: 
Ասա՛ շնորհակալություն, 
որ բուժվել եմ և անընդհատ կրկնի՛ր այդ միտքը: 
Քո հոգում, քո սրտում կլինես բուժված, 
նույնիսկ սրտով կզգաս, 
որ ուռուցքը քո մարմնում չի էլ եղել:

    Այս ինքնաառողջացման ողջ ընթացքում շատ ծիծաղելի ֆիլմեր նայի՛ր: Օգնի՛ր քեզ առողջանալ: Ինչ-որ պետք է անես, դա ծիծաղել, ծիծաղել ու ծիծաղելն է, որովհետþ սթրեսներն անթույլատրելի են: Դու գիտես, որ սթրեսը վատագույն է այն ամենից, որ կարող է քեզ վնասել այն ժամանակաշրջանում, երբ դու փորձում ես առողջանալ:

Երբ դու տեսնում ես այն, 
ինչն ուզում ես ունենալ ու զգալ քո կյանքում, 
ուրեմն մտածի՛ր այդ մասին, 
գտի՛ր մի խաղաղ տեղ, մտի՛ր այնտեղ և խոսի՛ր այդ մասին: 
Գրի՛ր կամ նկարագրի՛ր այն, 
դարձրո՛ւ այն քո իրականությունը և, վերջապես, 
դարձի՛ր քո երազանքին համապատասխան: 

     Ամեն ինչ տիեզերքում փոխկապակցված է. սա ամբողջական էներգիայի դաշտ է: Դու ունես անսահման էներգետիկ կարողություն ու հանդիսանում ես էներգիայի աղբյուր: Դու ունես այս հրաշալի մարմինը, բայց այդ մարմինը քողարկում է քեզ նրանից, ինչ դու իրականում հանդիսանում ես. դու էներգիայի աղբյուր ես:

Դու հիմա կարդում ես, դու ես դա ներգրավել քո կյանք, 
դա քո ընտրությունն է եղել: 
Եթե այն քեզ բերում է դրական զգացումներ, 
ուրեմն վերցրո°ւ այն ու օգտագործի°ր, 
եթե այն չի բերում դրական զգացումներ, 
ապա թո°ղ, գտի°ր այն, 
ինչը քեզ կերջանկացնի ու կլիացնի քո սիրտը:

     Մենք սկսում ենք ապրել նոր ժամանակներում, նոր դարում: Ապրում ենք մի դարում, որտեղ հասանելիության վերջին գագաթնակետը տիեզերքը չէ: Վերջին գագաթնակետը բանականությունն է: Այս  տեսանկյունից եթե  նայենք  դեպի  ապագա, ապա այն առանց հնարավորությունների սահմանափակման է: Այսօր օգտագործում ենք մեր ուղեղի  ոչ  ավելի քան հինգ, յոթ տոկոսը: Միայն պատկերացրո°ւ աշխարհ, որտեղ մարդիկ օգտագործում են բոլոր մտավոր և զգայական հնարավորությունները:

Ձգի՛ր կյանքի իրադարձություններ որպեսզի հասկանաս, թե ինչ ես ուզում,

և երբ հասկանաս, մտածի՛ր միայն այդ մասին, կենտրոնացի՛ր դրա վրա ու դու կսկսես ձգել:

Ահա հենց սա է ստեղծման ընթացքը:

Երբ սկսում ես ճիշտ մտածել, հայտնվում են հզոր, ամենակարող ուժեր, հայտնվում են, որ հոգ տանեն քո կյանքի մասին,

որ պաշտպանեն ու պահպանեն քո գոյությունը, բայց դա կարող են անել, եթե դու թույլ տաս:

Եղի՛ր երջանիկ...

Կատեգորիա: Բանալիներ | Ավելացրեց: arakelyansasun
Դիտումներ: 222 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2026Անվճար հոսթինգ uCoz