
Երբեմն քեզ թվում է, թե դու, իրոք, ոչինչ չես կարող փոխել, բոլոր իրավիճակները քեզ հակառակ են, քո դեմ են:
Դա այդպես է, որովհետև դու նորից ու նորից
շարունակում ես մտածել այդ մտքերը
և հենց դրա արդյունքում էլ նորից ու նորից
ստանում ես այն, ինչ ունես:
Մենք արդյունքն ենք մեր մտքերի:
ԲՈՒԴԱ
Շնորհակալությունը լավագույն միջոցն է
քո կյանք բերելու դրանից ավելի շատ:
Շնորհակալ լինելը ձգում է այն,
ինչից շնորհակալ ես:
Վերցրու մի փոքրիկ քար, դիր գրպանդ ու ասա քեզ.
ՙԵրբ ամեն անգամ հպվեմ այս քարին, պետք է մտածեմ այն մասին, ինչից շնորհակալ եմ՚:
Ամեն անգամ` առավոտյան արթնանալով, այդ քարը դիր գրպանդ և հիշիր այն մասին, ինչից շնորհակալ ես:
Եթե քո երևակայությամբ եղել ես ինչ որ տեղ,
ապա դու կլինես այնտեղ նաև ֆիզիկապես:
Քո երևակայական պատկերացումները այնքանով կդառնան իրական, որքանով դու ցանկանում
ես քո կյանքում փոփոխություն ունենալ:
Եվ հենց այս իրական զգացումը,
հենց այս ներքին զգացողությունն են դառնում բաց դուռ, որտեղով տիեզերքի ուժերը սկսում են հայտնվել:
Պատկերացումը ամեն ինչ է:
Դա կյանքում կատարվելիք իրադարձությունների կրկնակի ցուցադրությունն է:
ԱԼԲԵՐՏ ԷՆՇՏԵՅՆ
Երբ բողոքում ես, որ փողը չի հերիքում, երբ քո ընկերների հետ խոսում ես փողի պակասից, երբ փողի պակասի պատճառով քեզ դժբախտ ես զգում, ապա անընդհատ շարունակում ես քո մեջ ակտիվացնել միտք, որը շատ տարբերվում է քո իրական ցանկություններից,
և քո միտքը քեզ ձգում է այն, ինչ դու ունես:
|