
ԳԱՂՏՆԻՔԻ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ
Երբ հասկանաս գաղտնիքն ու սկսես այն օգտագործել, կյանքդ կփոխվի, կփոխվի զարմանալիորեն, կդառնա զարմանալի, þ այն պետք է լինի զարմանալի, այն կլինի այդպես, որովհետþ գաղտնիքն աշխատում է քեզ համար:
Քո ցանկությունների, մտքերի իրականացման ընթացքն ունի 3 քայլ:
ՔԱՅԼ 1-ին
Դու պետք է խնդրես այն, ինչ որ ուզում ես:
Պարտադիր չէ խնդրելու համար հատուկ բառեր օգտագործել,
տիեզերքն անգամ չի լսի քո բառերը, նա պատասխանում է քո մտքերին:
Ինչ ես դու իրականում ուզում: Նստի՛ր սեղանի մոտ և գրի՛ր այդ ամենը թղթի վրա, գրի՛ր ներկա ժամանակով, գրի՛ր, որ երջանիկ ես ու շնորհակալ, որովհետև... այնուհետև ամենայն մանրամասնությամբ բացատրիր, թե ինչպես ես ուզում տեսնել քո կյանքը: Դա ուշագրավ է, կարծես տիեզերքը ՙկատալոգ՚ լինի, որտեղից դու ընտրում ես այն, ինչ ցանկանում ես ունենալ:
ՔԱՅԼ 2-րդ
Պատասխան քո խնդրանքին:
Դա քո աշխատանքը չէ: Տիեզերքն է անում այդ քայլը քեզ համար: Տիեզերքի բոլոր ուժերը պատասխանում են այն մտքին, որը դու թողել ես նրանց կատարմանը: Տիեզերքը սկսում է վերադասավորել իրեն, որպեսզի կատարվի քո ցանկությունը:
Շատերն իրենց թույլ չեն տալիս ցանկանալ այն, ինչ իրականում ցանկանում են, որովհետև չեն տեսնում, դրա իրականացման ընթացքը: Եթե դու անցկացնես ոչ մեծ քննություն, ապա քեզ համար պարզ կդառնա, որ ամեն ոք, ով հասել է ինչ-որ բանի, չի իմացել, թե ինչպես պետք է հասնի դրան, միայն իմացել է, որ կհասնի դրան: Քեզ պետք չէ իմանալ, թե ինչպես է տիեզերքը վերադասավորելու իրեն, որպեսզի կատարի քո ցանկությունը:
Երբեմն առաջին քայլն անելուց հետո դու սպասում ես, որ ինչ-որ բան պետք է փոխվի:
Ճիշտ է, դու կատարեցի՛ր առաջին քայլը, դու խնդրեցիր և հավատա՛,
որ տիեզերքը անպայման կպատասխանի առանց բացառության,
բայց կա երրորդ քայլը, որը հարկավոր է հասկանալ:
ՔԱՅԼ 3-րդ
Ընկալել, համապատասխանել:
Այս քայլով դու պետք է կարողանաս համապատասխանել այն ամենին, ինչը ցանկացել ես, ինչը խնդրել ես:
Երբ մտքերդ ու զգացումներդ համապատասխան են իրար, ապա քեզ գերազանց ես զգում, դա ուրախություն է, շնորհակալ լինելու ցանկություն, կրքի զգացում, հրաշալի ներքին զգացողություն: Իսկ երբ հիասթափություն, վախ կամ չարություն ես զգում, այդ դեպքում դրանք այն ցուցումներն են, որ տվյալ պահին չես համապատասխանում քո խնդրածին: Երբ դու հասկանում ես այս ամենը և սկսում ես մտքերդ ուղղորդել քո զգացումներին համապատասխան, ապա մտքերդ ու զգացումներդ դառնում են մեկ ամբողջություն, և այս դեպքում այն, ինչ ցանկանում ես, այն, ինչ ուզում ես ունենալ, անպայման հայտնվում է քո կյանքում:
Որն է այս ամենի գաղափարը: Փորձի՛ր մտովի վարել այն մեքենան, որը ցանկանում ես ունենալ, մտովի տե՛ս այն տունը, որտեղ ուզում ես ապրել, մոտեցի՛ր այդ տանը, մտի՛ր ներս, արա՛ ամեն ինչ, որպեսզի ստեղծես այն զգացումը, որ դու այն արդեն ունես:
Հիշի՛ր,
այն ամենը, ինչ որ դու գիտակցորեն մտածում, պատկերացնում ու զգում ես,
ուղղակիորեն օգնում է դա ձգել դեպի քեզ:
Հավատա՛` այն մի օր քոնը կլինի, կամ ուղղակի քո մոտ կծնվի գաղափար այն մասին,
թե ինչպես դու հասնես դրան:
Ամեն դեպքում դու և քո ցանկությունը տվյալ պահին
պետք է համապատասխանեք:
Հարկավոր է, որ ճիշտ զգաս, թե քեզ ինչ է անհրաժեշտ, որովհետև դու, քո պատկերացումներում առարկայացնելով քո ցանկությունները, կսկսես ձգել դա, և ինքդ կսկսես ձգվել դրան:
Հիշի՛ր, տիեզերքը սիրում է արագություն: Մի՛ հապաղիր, մի՛ տարակուսիր, մի՛ կասկածիր: Եթե կա հնարավորություն, կա առաջնորդող ուժ, կա ներքին զգացողություն, ուրեմն գործի՛ր, ուրեմն իմացի՛ր, որ սկսելու ժամանակն է: Իսկ սկսել կարելի է դատարկ տեղից, զրոյական վիճակից, նույնիսկ այն տեղից, որն անհնար է թվում, այն տեղից, որը մշուշոտ է կամ նույնիսկ մթության մեջ է: Պատկերացրո՛ւ մթության մեջ ընթացող ավտոմեքենա: Լուսարձակները լուսավորում են մեքենայի առջևի ընդամենը 40-ից 50 մետր տարածքը: Այսպես դու ամբողջ ճանապարհն անցնում ես մթության մեջ, լինի այն 100 կմ, թե 500 կմ` տեսնելով միայն քո առջև լուսավորվող 40-ից 50 մետրը: Սա մոտավորապես նման է նրան, թե ինչպես է կյանքը բացվում մեր առջև: Ուղղակի քեզ պետք է հավատալ, որ առաջ ընթանալով` հաջորդ 50 մետրը անպայման կհայտնվի քո առջև, իսկ հետո հաջորդ 50 մետրը և ավելի ու ավելի, ու կյանքը կշարունակվի բացվել և ինչ որ մի ակնթարթի կհասցնի քեզ քո նպատակներին:
Ինչ էլ որ լինի, առաջին քայլն արա՛ հավատով:
Իմացի՛ր, քեզ պետք չէ տեսնել ամբողջ ճանապարհը, ուղղակի առաջին
քայլն արա՛ առաջին աստիճանից ու շարունակի՛ր վեր բարձրանալ:
Հավանաբար քեզ հետաքրքրում է, թե որքան ժամանակ կպահանջվի, մինչև հայտնվեն մեքենան, կյանքի ընկերը, փողը, տունը... Նման ժամանակացույց գոյություն չունի: Ոչ մի տեղ չես կարող կարդալ, թե այս կամ այն բանը կհայտնվի 30 րոպե, 3 օր, կամ 30 օր հետո: Դա կախված է քո և տիեզերքի համապատասխանությունից:
Չափերը տիեզերքի համար ոչ մի նշանակություն չունեն: Նրա համար միևնույն է` քո ուզածը մեծ է, թե փոքր: Նա ձգում է այն, ինչ քեզ անհրաժեշտ է` անկախ դրա չափերից: Չափերի մասին պատկերացումը միայն ու միայն ձևավորվում է քո մտքում: Այդ դու ես մտածում, որ սա մեծ է, հավանաբար կզբաղեցնի շատ ժամանակ, սա փոքր է և երևի կզբաղեցնի, ասենք, մեկ ժամ: Դրանք քո կանոններն են, որոնք ինքդ ես հորինում. տիեզերքում այդպիսի կանոններ գոյություն չունեն:
|