Սասուն Առաքելյանի անձնական կայքը
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 8
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 10 » ՇՆՈՐՀԱՎՈՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆ
22:17
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆ

         

Հերոսություն է ներկա պայմաններում աշխատել, կայանալ ու կոչվել ուսուցիչ: Այսօր դուք անում եք ամեն ինչ, որպեսզի օջախի ջերմությամբ պարուրվի դպրոցը, որպեսզի երեխաներն իրենց տնեցի զգան, կրթվեն ու դաստիարակվեն, որպես ազգին արժանի զավակներ: Դուք ձեր կյանքը, միտքը, տաղանդը, շնորքը, գիտելիքները, հոգին անմնացորդ նվիրել ու նվիրում եք հարազատ դպրոցում աշխատելու, կրթելու, դաստիարակելու արդար գործին: Ձեր տքնաջան աշխատանքի շնորհիվ է դաստիարակվում ու կրթվում մատաղ սերունդը, ապագան ազգի, վաղվա տերն ու տիականը:

   Սիրելի ուսուցիչներ, դուք արժանի եք գովեստի, արժանի եք ամենաջերմ ու ամենաշոյիչ խոսքերի: Այսօր չենք կարող չգովերգել ձեզ: Չէ որ անհրաժեշտ է միշտ արժանին հատուցել, իսկ դուք արժանի եք սիրո, ջերմ խոսքի, արժանավայել գովեստի:

Արժանի եք, քանզի ձեզանով ձևավորված ուսուցչական կոլեկտիվները` առողջ են, մաքուր և համալրված են մանկավարժ կոչվելու վեհ գիտակցությամբ օժտված տնօրեններով ու ուսուցիչներով: Դուք այնքան լավն եք, այնքան բարի, ջերմ ու սիրալիր, այնքան մարդկային ու այնքան մտերիմ, որ յուրաքանչյուրր աշակերտ և ծնող պարտավորված պետք է զգա խորին շնորհակալություն հայտնելու ձեզ:

Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեր տոնը սիրելի ուսուցիչներ, մաղթում եմ ամուր առողջություն, անձնական կյանքում երջանկություն, անսպառ նվիրվածություն և իհարկե, խելացի, բարեկիրթ և կարգապահ աշակերտներ: Թող աշխարհի վրա բացվող ամեն օրը ձեզ բերի երջանկություն, և եթե կլինեն հոգսեր, ապա թող լինեն հաճելի և իրագործելի: Թող, երբեք ու երբեք  չվշտանա ձեր բարի հոգին, ապրեք կրթելու և դաստիարակելու անսահման ցանկությամբ լցված...

Դիտումներ: 1152 | Ավելացրեց: arakelyansasun | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2026Անվճար հոսթինգ uCoz