Սասուն Առաքելյանի անձնական կայքը
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 8
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 30 » ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
17:08
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

 Աննկատ, վայրկյանի պես  թռչում է ժամանակը` փաթաթելով իր հետ տարիների ժապավենը, որն այսօր ցույց է տալիս լուսավոր ու ժպտուն տարեթիվ… 2014 թիվ, 1-ը սեպտեմբերի ….

Սեպտեմբերի մեկ՝ հեքիաթ, անկրկնելի հրաշք: Մանկությունից եկող ու չխամրող պատկեր: Զանգ, ծաղկեփնջերը ձեռքներին շփոթված առաջին դասարանցիներ, հուզված ծնողներ, կավիճ, գրատախտակ, մի քիչ էլ՝ չարության աղմուկ։ Գիտելիք ու դարձյալ գիտելիք։

Սեպտեմբերի 1-ին աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր: Գիտելիքը ժամանակակից մարդ կոչվելու չափանիշն է: Գիտելիքն է զենքը խավարի դեմ պայքարելու:  Գիտելիքով պիտի հաղթենք:

Այս տարի Հայսատանի 1400 դպորցներում դռները բացվում են շուրջ 360 հազար աշակերտների համար: Իսկ այս տարի առաջին դասարան է գնալու շուրջ 40 հազար աշակերտ:

Շնորհավորում եմ բոլոր մանուկներին, ովքեր այս տարի առաջին անգամ ոտք են դնելու դպրոցի շեմն ու սկսելու են քայլել ուսումնառության լուսավոր շավիղներով:

Թող Աստված օրհնի ձեր միտքն ու կամքը, որպեսզի ձեր ձեռք բերած գիտելիքները դառնան հզոր զենք ազգային և համամարդկային արժեքների հաստատման պայքարում:

 Այսօր դուք բացում եք ձեր կյանքում մի նոր, կարևոր էջ, կրթվելու ու դաստիարակվելու էջը:  Թող այն պսակվի հաջողություններով ու փառքով… Թող այն զարդարվի վերելքներով ու հաղթանակներով… Թող այն լինի ձեր պայծառ ապագայի ամուր հիմքը… Թող այսօրը կյանք առնի ու դառնա հաջողությունների երկար կծիկի սկզբնակետ, ու պետք է զինվել նպատակասլացությամբ, ոգևորվել ամեն անգամ պատկերացնելով այն լուսավոր ապագան, որն անպայման ներկա կդառնա, եթե միայն սովորեք լավ, տեր կանգնեք ձեր գիտելիքներին և իհարկե այդ ամենի հետ մեկտեղ լինեք անսահման լավատես…

Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր    Ս Ե Պ Տ Ե Մ Բ Ե Ր Ի    1

Դիտումներ: 651 | Ավելացրեց: arakelyansasun | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Օգոստոս 2014  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2026Անվճար հոսթինգ uCoz