Սասուն Առաքելյանի անձնական կայքը
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 8
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 02 » ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՕՐՆ Է
22:38
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՕՐՆ Է

«ՄԻԱՅՆԱԿ ՉԹՈՂՆԵՆՔ ԾԵՐԵՐԻՆ»

 Տարեցների օրն իր պաշտոնական ձևակերպումն ստացել է  1990 թ. դեկտեմբերի 14-ին, երբ  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հոկտեմբերի մեկն ընդունվել է որպես տարեցների միջազգային օր: Այսօր մեծահասակներին շնորհավորելուց բացի պետք է եւս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սեւեռել ծերերի հիմնախնդրին, որի լուծման համար պահանջվում է յուրաքանչյուր քաղաքացու անմիջական մասնակցությունը: Ուրախ տրամադրություն մաղթելով սկսենք մեր տոնական միջոցառումը… Այսօր տարեցներն ունեն եւ նյութական, եւ սոցիալական ու հոգեբանական բազմաթիվ կարիքներ, որոնք պայմանավորված են նրանց տարիքային առանձնահատկություններով: Այս առումով կրկնակի և բազմակի մեծանում է նրանց խոցելիության աստիճանը: Մենք այսօր շատ անելիքներ ունենք հանդեպ տարեցների: Նրանց նկատմամբ հոգածությունն ամբողջ հասարակության ու հատկապես երիտասարդության խնդիրն է նաեւ:  Հայ հասարկությանն ու հայ մշակույթին ոչ բնութագրական է, ոչ էլ առանձնահատուկ այն հանգամանքը, որ այսօր տարեցներից շատերն ապրում են ծանր պայմաններում, առավել հաճախ` միայնակ: Միայնակ ապրող տարեցների միջավայրը, որտեղ ապրում են նրանցից շատերը անհապաղ վերափոխման կարիք ունի: Այն, ինչ պահանջում են մեծահասակները, ընդամենը ուշադրություն է, որի կարիքը նրանք ունեն ոչ միայն տոնական օրերին, այլեւ ամբողջ տարվա ընթացքում: Դա են վկայում նրանց գոհունակ ժպիտները, անգամ փոքրիկ միջոցառումից առաջացած խանդավառությունն ու թեկուզ իրենց հետ արված մեկ լուսանկարը` իրենց այնքան կարեւորելու զգացումը:

Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ տարցներինն միջազգային օրվա առթիվ: 

Սիրելի տարեցներ, մեկ անգամ ևս ընդունեք երախտիքի եւ հարգանքի խոսքերը ձեր իմաստնության, հոգեկան կորովի, համբերության ու հասարակական բարձր գիտակցության համար:  Մաղթում եմ  Ձեզ առողջություն, երկար կյանք, լավատեսություն եւ արժանապատիվ ծերություն: 

Դիտումներ: 231 | Ավելացրեց: arakelyansasun | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2026Անվճար հոսթինգ uCoz